Մեքսիկայում 800 զույգ է ամուսնացել
                        Մեքսիկայի մայրաքաղաքում Սուրբ Վալենտինի օրը զանգվածային ամուսնություններ են տեղի ունեցել: Միանգամից 800 զույգ է ամուսնացել, ընդ որում՝ ամուսնության վկայականները նրանց տրվել են անվճար: 
Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ այդ կերպ ցանկացել են խրախուսել ամուսնությունները եւ անապահով երիտասարդներին հնարավորություն տալ օրինականացնել  իրենց հարաբերությունները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

