Նովոսիբիրսկում տաքսու վարորդը վերադարձրել է ուղեւորի մոռացած 2 միլիոն ռուբլին
                        Նովոսիբիրսկում մի  տաքսու վարորդ աչքի է ընկել անհավատալի արարքով: Փետրվարի 5-ին «Գրանովիտ» անշարժ գույքի գործակալության աշխատակցուհին տաքսիով գնացել է բնակարան գնելու` իր հետ վերցնելով 2 միլիոն ռուբլի: Կինն այնքան է շտապել, որ գումարը մեքենայում է մոռացել: 
Բարեխիղճ վարորդը, ետեւի նստատեղին հայտնաբերելով խոշոր չափի գումարով կապոցը, դրանում գտել է նաեւ գործակալի այցեքարտը, զանգահարել եւ վերադարձրել կորցրածը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

