Բաղդադում գտել են անդամահատված շեյխի դին
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային շրջանում՝ կամրջի տակ, հայտնաբերվել են սունիների առաջնորդերից մեկի՝ Կասեմ Ջանաբի շեյխի, նրա որդու և թիկնապահների անդամահատված դիերը:
Հայտնի է, որ նրանց նախօրեին առևանգել էին զինված և դիմակավորված անհայտ անձինք:
Շեյխի մի բարեկամին, ով ընտրվել էր խորհրդարանում և անհայտ կորածների թվում էր, բաց են թողել:
Ի դեպ, նրա մեկ այլ բարեկամը՝ իրաքյան խորհրդարանի պատգամավոր Ադնան Ջանաբին, լրատվամիջոցներին հայտնել է, որ սպանված շեյխը սունիների և շիաների միջև հարաբերությունների կարգավորման և հաշտեցման կողմնակից է եղել: