211652_close_icon
views-count703 դիտում article-date 12:48 13-02-2015

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարարն Էշթոն Կարտերն է

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նախագահի կողմից Էշթոն Կարտերին պաշտպանության նախարար նշանակելու առաջարկը: Նախկինում 60-ամյա Կարտերը զբաղեցրել է փոխնանարարի պաշտոնը: 2009-2011թ-ին նա ղեկավարել է զինված ուժերի համար ռազմամթերիքի ձեռքբերման և գնումների բաժինը: Կարտերը հանդես է գալիս ԱՄՆ-ի ռազմական բյուջեի ավելացման առաջարկով, նոր ռազմամթերքի գների նվազմանն ուղղված աշխատանքներով, և կողմնակից է ԱՄՆ-ի զորքերի՝ շուտափույթ նոր ռազմամթերքով և նորագույն տեխնոլոգիաներով ապահովելուն: Ներկայացուցչական լսումների ժամանակ նա հայտնել է, որ ավելի շատ կողմ է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելուն: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի Ռուսաստանի վրա տնտեսական և քաղաքական միջոցներով ճնշումներ գործադրել: Ի դեպ՝ Կարտերը Օբամայի նախագահության օրոք արդեն 4-րդ պաշտպանության նախարարն է:

Նմանատիպ նյութեր