Brent տեսակի նավթի գինն այսօր հաղթահարել է 60 դոլարի շեմը
Մի շարք էներգետիկական ընկերությունների տարածած՝ ծախսերի և նավթարդյունահանման ծավալների կրճատման մասին հայտարարությունների ֆոնին այսօր առավոտյան նավթի համաշխարհային գները միանգամից բարձրացել են:
Ria Novosti գործակալությունը փոխանցում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 09.34-ի դրությամբ Brent տեսակի նավթի հյուսիսծովյան խառնուրդի գինը բարձրացել է 1,5%-ով՝ կազմելով 59,99 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI թեթև նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը ավելացել է 1,3%-ով և կազմել 51,85 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: