«Սանիտեք»-ի գործունեության դեմ բողոքի ակցիաներ անցկացնող աշխտակիցներն ազատվել են աշխատանքից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ բոլոր այն աշխատակիցները, ովքեր «Սանիտեք» ընկերության գործունեության դեմ բողոքի ակցիաներ էին անցկացնում, գործազուրկ են դարձել: Այս մասին թերթը տեղեկացել է ընկերության նախկին աշխատակից Ռուզան Ասոյանից: Ըստ նրա՝ մի կերպ գիշերային աշխատանք էր գտել: Բայց մոտ 40-50 քաղաքացի այսօր գործ չունի:
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանում աղբահանություն իրականացնող լիբանանյան «Սանիտեք» ընկերության նախկին աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերի վերջին անակնկալ տեղեկացել էին, որ ազատված են աշխատանքից: Աշխատակիցների պատմելով՝ «Սանիտեք» ընկերության տնօրինության առաջարկած պայմանների համաձայն՝ իրենք պետք է կատարեին երկու մարդու աշխատանք՝ և՛ բանվորի, և՛ մաքրուհու: Սակայն այս առաջարկին աշխատակիցները դեմ են արտահայտվել, ինչի արդյունքում այսօր մոտ 60 հոգի գործազուրկ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


