Մոսկվայում կինը մահացած նորածնին նետել է աղբամանը
Մոսկվայում ձերբակալվել է մի կին, որն իր նորածին աղջկա մարմինը նետել է աղբամանը: Մինչ այդ նա մեկ շաբաթ թափառել է շենքերի բակերում, ինչից հետո երեխան մահացել է ցրտահարությունից:
Պարզվել է, որ 35-ամյա կինը Մարիյ Էլ հանրապետությունից է եկել եւ Մոսկվայում տուն չունենալով՝ թափառական դարձել:
Նա հայտնել է, որ օրեր առաջ, երեխայի հետ շքամուտքում քնելուց հետո արթնացել է եւ տեսել, որ փոքրիկը չի շնչում, ինչից հետո երեխայի մարմինը փաթաթել է սավանով եւ նետել աղբարկղը: Ամենայն հավանականությամբ, կնոջ հանդեպ քրեական գործ կհարուցվի: