Իռլանդիայում հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել. կա զոհ
Հյուսիսային Իռլանդիայի Նյուտաունբատլեր գյուղում ողբերգություն է տեղի ունեցել: Եկեղեցու հարեւանությամբ հարցանյաց արարողության ժամանակ կրակոցներ են հնչել. մեկ տղամարդ սպանվել է, եւս 2-ը վիրավորվել են:
60-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու բակում, որտեղ հարսնացուն սպասել է եկեղեցի մտնելու հրավերին: Հյուրերը սկսել են վիճել եւ արդյունքում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել են կրակոցները:
Դեպքից հետո հարսն ու փեսան չեն ընդատել արարողությունը եւ ամուսնացել են: