Բանգլադեշում 100-ամյա կոկորդիլոսը սատկել է շատակերությունից
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում սատկել է 100 տարեկան կորորդիլոս, որին կերակրել են տեղի բնակիչները: Անասնաբույժները հայտնել են, որ կենդանին սատկել է շատակերությունից:
Բնակիչներն այցելել են տեղի տաճարներից մեկը, որի հարեւանությամբ էլ ապրել է կոկորդիլոսը: Մարդիկ շարունակաբար կերակրել են նրան՝ հավատալով, որ կոկորդիլոսը կիրականացնի իրենց երազանքները:
Օր օրի այցելուների թիվն ավելացել է: Նրանք կոկորդիլոսի առջեւ նետել են ոչ միայն հավեր, այլեւ այծեր: Արդյունքում, կենդանին շատակերության զոհ է դարձել:
Մինչ այդ տաճարի հարեւանությամբ գտնվող ջրամբարում ապրել է 5 կոկորդիլոս, որոնցից 4-ը սատկել են ճարպակալումից: