Սանկտ-Պետերբուրգի շինարարական ընկերությունում առաստաղից ջրարջ է ընկել
Սանկտ-Պետերբուգի շինարարական ընկերություններից մեկի գրասենյակում առաստաղից ջրարջ (ենոտ) է ընկել: Կենդանին շինարարական ընկերության գրասենյակի տարածքում հայտնվել էր դեռեւս 3 շաբաթ առաջ եւ կորել աշխատակիցների աչքից:
Որոշ ժամանակ անց նա վայր է ընկել ընկերության ղեկավարի ընդունարանի կախովի առաստաղից: Անասնաբույժները բռնել են ջրարջին եւ տարել ստուգման: Եթե նա կատաղությամբ հիվանդ չլինի, բաց կթողնեն: