211652_close_icon

«Իսլամական պետությունը» տանուլ է տալու պատերազմը. Օբամա

views-count1364 դիտում article-date 15:59 12-02-2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանն ունեցած իր ելույթում հայտարարարել է, որ «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տանուլ է տալու միջազգային կոալիցիայի դեմ պատերազմը: Օբաման նշել է, որ չնայած պատերազմը երկարատև է լինելու, Միացյալ Նահանգները հետ չի կանգնի իր քայլից և կշարունակի ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերն ու զինպահեստները: «Սա շատ բարդ առաքելություն է, սակայն մենք չենք նահանջելու: Իսկ մեր հետախուզությունն ամեն օր նոր տվյալներ է հաղորդում մեզ»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նմանատիպ նյութեր