211652_close_icon
views-count21268 դիտում article-date 13:38 14-01-2021

Նիկոլի խելքն էդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լեւոն Երանոսյան

Նիկոլ Փաշինյանի խելքն այդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը։ «Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- ասաց նա։ Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։ «Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,- ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, որ նա նշում է՝ հաղթած բանակ ենք, սակայն կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրվեց՝ ի օգուտ Ադրբեջանի, Լ․ Երանոսյանն ասաց. «Թող այդ հարցին Նիկոլը պատասխանի։ Էդքան էր իր խելքն հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը»։ Անդրադառնալով Լ․ Երանոսյանին պատերազմի օրերին բերման ենթարկելուն՝ նրա պաշտպանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը բողոքարկել են Դատախազություն։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր