ԻԼԻՊ-ի ղեկավարներին ոչնչացնելու համար կարող են ներգրավվել ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատները. Օբամա
ԱՄՆ-ի նախժագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կարող է թույլ տալ «Իսլամական պետության» առաջնորդներին ոչնչացնելու նպատակով օգտագործել ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներին:
«Եթե մենք հստակ տեղեկություն ունենք, որ ԻԼԻՊ-ի ղեկավարները մեկտեղ են հավաքվել, ես պատրաստ եմ հրաման արձակել նրանց ոչնչացնելու համար գործի դնել ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներին»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ Տանը ունեցած իր ելույթում:
Նրա խոսքով՝ Կոնգրեսին ներկայացված իր բանաձևը թույլ չի տալիս օգտագործել ԱՄՆ-ի ցամաքային ուժերը Սիրիայում և Իրաքում՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները չպետք է ներքաշվեն Մերձավոր Արևելքի հետ ևս մի երկարատև պատերազմի մեջ: