211652_close_icon
views-count1065 դիտում article-date 19:21 29-04-2015

Համերգ՝ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգին, որը, ինչպես Ցեղասպանության գլխավոր միջոցառումներն էին, միտված էր հայ ժողովրդի ու հայկական պետականության զարթոնքի ու վերածննդի խորհրդին, ելույթ են ունեցել դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Համերգին ներկա էին Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արվեստագետներ, Երևանի երաժշտական դպրոցների մանկավարժներ, աշակերտներ։ Համերգի ծրագրում ընդգրկված էին հայկական երաժշտարվեստի վերջին 100 տարիների ստեղծագործություններ, ժողովրդական երգերի մշակումներ։ Դահլիճի նախասրահում և համերգասրահում ցուցադրված էին նաև դպրոցի նկարիչ սաների աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր