Սամի Խեդիրան և Համես Ռոդրիգեսը պատժվել են Ռոնալդուի ծննդյան տարեդարձին մասնակցելու համար
Մադրիդյան «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշել է տուգանել իր թիմի 2 կիսապաշտպաններին՝ Սամի Խեդիրային և Համես Ռոդրիգեսին, հայտնում է El Mindo Deportivo-ն:
Ըստ թերթի՝ պատճառը եղել է այն, որ վերջիններս մասնակցել են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծննդյան 30-ամյակին նվիրված խնջույքին, որը նա կազմակերպել էր «Ատլետիկե»-ից կրած «Ռեալ»-ի՝ 0:4 խայտառակ պարտությունից հետո:
Մասնավորապես, Խեդիրան այլևս հանդես չի գա թագավորական ակումբի հիմնական կազմում, իսկ պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա ամռանը: