ՌԴ-ում ուսուցչուհին կտրել է աշակերտուհու մազերը
Ռուսաստանի Իժեւսկ քաղաքում ոստիկանությունը մի աշակերտի գործով քննություն է կատարում: Պարզվել է, որ փետրվարի 6-ին N25 լեզվաբանական լիցեյում ուսուցչուհին՝ 43-ամյա Յանա Ստանիսլավովնան, ՌԴ սահմանադրության դասի ժամանակ կտրել է աշակերտուհու մազերը՝ պատճառաբանելով, որ դժգոհ է վերջինիս վարքից: Ուսուցչուհու խոսքով՝ աղջիկը բարձր ծիծաղել է:
Ուսումնական հաստատության տնօրենը հայտարարել է, որ չի պատրաստվում սատարել ուսուցչուհուն: Նա միաժամանակ նշել է, որ աշակերտուհին աչքի է ընկնում վատ պահվածքով: