Համացանցում տարածվել է «Իսլամական պետության» թղթակցի ռեպորտաժն այս անգամ Հալեպի նահանգից. արաբագետ
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուք»-ի էջում գրել է, որ համացանցում տարածվել է «Իսլամական պետության» սեփական թղթակցի՝ բրիտանացի Ջոն Քենթլիի հերթական ռեպորտաժն այս անգամ Հալեպի նահանգից:
Ռեպորտաժը նախորդների պես բավական բարձր որակի է ստացվել՝ կոնկրետ ուղերձներով ու թիրախներով:
Դարձյալ ԻՊ-ի մատաղ սերնդի հիշատակումներով՝ երեխաներին իսլամական կրթություն տալու անհրաժեշտության շեշտմամբ:
Դարձյալ ԻՊ-ի կազմում արդյունավետ գործող դատական ինստիտուտների վկայակոչմամբ:
Կոալիցիոն օդուժի կողմից ԻՊ-ի տարածքներում հրթիռակոծությունների և դրանց հետևանքով ավերածությունների ու զոհերի մեջբերմամբ:
Դարձյալ ԻՊ-ի կազմում կռվող տվյալ դեպքում ֆրանսիացի իսլամականի ուղերձի շեշտմամբ, որտեղ իսլամականը սպառնում է Եվրոպայում ահաբեկչական գործողությունների իրականացմամբ..և այլն...
Սակայն մի հետաքրքիր հանգամանք կա ռեպորտաժում. Քենթլին իր խոսքում շեշտում է, որ սա վերջին ռեպորտաժն է:
Սա նշանակում է, որ կամ սա վերջին ռեպորտաժն է, որ վարում է Ջոն Քենթլին, և նրան դարձյալ կտեսնենք վարդագույն հանդերձանքով և գլխատված, կամ՝ այլ ձևաչափով ռեպորտաժների ականատեսը կլինենք, կամ էլ այլ անկանխատեսելի բաներ կարող են լինել, քանզի ԻՊ-ից ամեն ինչ սպասելի է: