Ղազախստանում պայթյուն է եղել. կա 1 զոհ
Այսօր Աստանայում Պաշտպանության նախարարության շենքի մոտ կանգնած Chevrolet մակնիշի ավտոմեքենա է պայթել:
Ստացված վնասվածքներից տեղում մահացել է փոխգնդապետ 40-ամյա Սիզդիկով Արման Կայդարովիչը:
Հայտնի է, որ անցորդները չեն տուժել: Նախաքննությամբ բացառվել է ահաբեկչության վարկածը:
Միջադեպի հետաքննության համար ստեղծվել է օպերատիվ հետաքննչական խումբ, հարուցվել է քրեական գործ: Ահաբեկչության վարկածը հերքվում է, դեպքի վայրում հայտնաբերվել է գրություն: