211652_close_icon
views-count3408 դիտում article-date 15:31 10-02-2015

Մերձմոսկվայում իրար է բախվել 37 մեքենա. կան տուժածներ

Մերձմոսկվայի Ժուկովսկի շրջանում իրար են բախվել 37 մեքենա: Վթարի պատճառը եղել է ճանապարհի վատ տեսանելիությունը: Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ 20 ավտոմեքենա է բախվել, սակայն հետո պարզվել է, որ դրանց թիվն ավելի է: [img]/ups/images/052766600142355640245702.jpg[/img] Լրատվամիջոցները հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել ոչ միայն մառախուղի, այլ նաև մերկասառույցի պատճառով: Լրատվամիջոցները պարզաբանել են նաև, որ սկզբում բախվել է 2 բեռնատար, այնուհետև մարդատար ավտոմեքենաները հերթով բախվել են իրար: Կան տուժածներ, նրանցից ոմանք արգելափակվել են իրենց մեքենաների մեջ:

Նմանատիպ նյութեր