Տորոնտոյում 96 մեքենա իրար են բախվել․ կան տուժածներ․ տեսանյութ
Կանադայի մայրաքաղաք Տորոնտոյում ուժեղ ձնաբքի պատճառով ավտոմայրուղում միաժամանակ 96 մեքենա միմյանց են բախվել։
Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Դեյվ Վուդֆորդի, կան տուժածներ։
«Տուժածների թիվն այս պահին հստակեցված չէ, բայց 3 հոգի արդեն հիվանդանոց է տեղափոխվել»,֊ նշել է նա։
Ավտոմայրուղում դադարեցվել է երկկողմանի երթևեկությունը։ Մեքենաների տեղափոխման համար բավականին ժամանակ է անհրաժեշտ։