12763 դիտում
11:47 10-02-2015
Հակոբ Հակոբյանի` Ճոյտի ինքնազգացողությունը ծննդյան օրը կտրուկ վատացել է. նա անգամ գիտակցությունն է կորցրել
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, արդեն նաեւ սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի ինքնազգացողությունն այս գիշեր կտրուկ վատացել է եւ անգամ գիտակցությունն է կորցրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա որդին` Արմեն Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանի համար գիշերը շտապ օգնություն են կանչել: «Հայրս գլխի հետ կապված խնդիր ունի: Հիմա փաստաբանի հետ ցանկանում ենք դիմել, որ նրան տեղափոխենք քաղաքացիական հիվանդանոց՝ ստուգման»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանի որդին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նրա «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որը պետք է տեղի ունենար փետրվարի 10-ին, հետաձգվել է: Այդ օրը նաև Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է: Ավելին, նա մեզ հետ զրույցում ասել էր, որ երբեք ծննդյան տարեդարձը չի նշել եւ ոչ ոքից նվերներ չի ընդունել՝ բացառությամբ այս ֆիլմի, որը ծննդյան օրվա առթիվ լինելու էր իր կյանքի առաջին նվերը՝ թեկուզև հենց իր կողմից:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Նա համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել են օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
10712 դիտում
15:54 25-11-2014
Փայլակ Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. անգամ նրա տունն են վաճառքի հանել