211652_close_icon

Թուրքիայի նախկին զինվորականները նոր կուսակցություն են ստեղծել

views-count3344 դիտում article-date 14:07 10-02-2015
Թուրքիայի նախկին զինվորականները ստեղծել են նոր քաղաքական կուսակցություն, որը ստացել է «AS Parti» անվանումը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Կուսակցության անդամների մեծամասնությունը նախկին սերժանտներ են, ովքեր մտադիր են կուսակցության շարքերում ընդգրկել ավելի քան 200,000 զինծառայողի: Ներկայումս Թուրքիայում գործում է 76 քաղաքական կուսակցություն, որոնցից միայն 4-ն են ներկայացված խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում», Ազգային հանրապետական, Ազգային գործողությունների և քրդամետ Ազգերի դեմոկրատական կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր