Հնդկաստանում ուսանողի ձեռքում բջջային հեռախոս է պայթել
Հնդկաստանի Մայսուրե քաղաքում 18-ամյա ուսանողի ձեռքում բջջային հեռախոս է պայթել, ինչի հետեւանքով նա դիմածնոտային լուրջ վնասվածք է ստացել: Հեռախոսը պայթել է, երբ տղան փորձել է պատասխանել զանգին: Բջջայինը լիցքավորման սարքին է միացված եղել:
India Today թերթի տվյալներով՝ տարեսկզբից Հնդկաստանում նմանօրինակ 3 դեպք է գրանցվել: