Ավստրիայում 65 մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ է եղել
Ավստրիայի Ամշտետտեն քաղաքում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ 65 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ: Բախումների հետեւանքով 13 մարդ է տուժել, որոնցից 3-ի վնասվածքները լուրջ են:
Վթարի պատճառը եղել է առատ ձյունը: Բացի այդ, վարորդներից մի քանի ցածր տեսանելիության պամաններում գերազանցել են արագությունը:
Վթարված մեքենաների շարքը ձգվել է 200 մետր: Վնասված մեքենաների թվում է թանկարժեք ձիեր տեղափոխող բեռնատար: