Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Կրկին դադարեցվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավտոտրանսպորտային հաղորդակցությունը: Պատճառը ձնահյուսի վտանգն է, տեղեկացնում է newsgeorgia.ru-ն:
Այս պահին փակ է Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածը: Դադարեցված է նաև Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 134-135-րդ կմ-անոց հատվածի (Դարիալի կիրճ) երթևեկությունը:
Նշված ճանապարհահատվածում հսկողություն է սահմանել ճանապարհային ոստիկանությունը, տարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: