Իրանը պահանջում է բանակցությունների հետ մեկտեղ հանել պատժամիջոցները
Իրանական միջուկային խնդրի հարցում արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Արևմուտքը վերացնի պատժամիջոցները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Վերջինս կարևոր է համարել, որպեսզի կողմերը հարգեն բանակցային գործընթացը:
«Իրանը քայլեր է ձեռնարկում, որպեսզի կրկին համոզի միջազգային հանրությանը, որ այդ ծրագիրը մնում է որպես խաղաղ ծրագիր: Ես ասում եմ՝ կրկին համոզի, քանի որ վերջին 10 տարիներին Իրանը եղել է ՄԱԳԱՏԵ-ի տեսչական այցերի հիմնական սուբյեկտը և մինչ օրս այդ կառույցը ոչ մի հաստատում չունի, որ ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում: Պատրաստ ենք դա կրկին ապացուցել միջազգային հանրությանը, սակայն կարևոր է նաև, որ հանվեն բոլոր սահմանափակումները, որոնք դրվել են իրանական ժողովրդի առաջ»,-ասել է Իրանի արտգործնախարարը: