211652_close_icon
views-count1590 դիտում article-date 20:02 27-09-2014

ԱՄՆ-ը Սիրիային իրազեկել է, որ երեք տարի ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին

ԱՄՆ-ի իշխանությունները Դամասկոսին իրազեկել են, որ երեք տարվա ընթացքում ավիահարվածներ են հասցնելու Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմին: Վերջինս Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն իրենց հայտնել են, որ իսլամականներին հարվածներ են հասցնելու երեք տարի: Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ը Սիրիայում ավիահարվածների նոր շարք է հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին: Դրանից հետո Պենտագոնը հայտարարել էր Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր