ԱՄՆ-ը զգուշացրել է Դամասկոսին «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին
ԱՄՆ-ը զգուշացրել է Դամասկոսին Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին դրանց իրագործումից ժամեր առաջ: Այս մասին հայտնում է РИА «Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադա Հադադային:
Չնայած, Հադադայի խոսքերով, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի և Դամասկոսի միջև կոորդինացում չի ստեղծել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի ազգային համերաշխության հարցերով նախարար Ալի Հայդարը հավանության է արժանացրել երկրում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելը: