ՌԴ-ի հերթական օգնությունը՝ Դոնբասին
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը Դոնբաս է ուղարկել հերթական ավտոշարասյունը, որը տեղափոխում է սննդամթերք, շինանյութ եւ այլ անհրաժեշտ պարագաներ:
170 բեռնատարներով Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչների համար տարվում է ավելի քան 1,8 հազար տոննա հումանիտար օգնություն: Բեռնատարներից 100-ը կուղեւորվի Դոնեցկ, իսկ 70-ը՝ Լուգանսկ:
Սա ՌԴ-ի տրամադրած արդեն 13-րդ հումանիտար օգնությունն է: Հաջորդը նախատեսվում է ուղարկել փետրվարի 15-ին: