Բաղդադում պայթյունների զոհերի թիվն աճել է
Բաղդադում տեղի ունեցած միանգամից 3 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 34-ի: Մինչ այդ հաղորդվել էր 12 մահացածների մասին:
Պայթյուններից մեկը որոտացել էր Իրաքի մայրաքաղաքի շիիթական շրջանի ռեստորանում. ահաբակիչը պայթեցրել էր ինքն իրեն:
Եւս երկու պայթյուններ տեղի էին ունեցել Բաղդադի շուկայում: Զոհերի թիվը ճշտվում է: Պայթյունները կազմակերպվել են այն բանից հետո, երբ Իրաքի իշխանությունները հայտարարել էին, որ պետք է վերացնել «արգելքի ժամ»-ի ռեժիմը: Համաձայն դրա՝ արտակարգ իրավիճակների վերահսկման նպատակով որոշակի ժամերի արգելվում է տանից դուրս գտնվել՝ առանց համապատասխան փաստաթղթի առկայության: