ԱՄՆ-ում 6 բոսնիացիներ մեղադրվում են իսլամիստներին աջակցելու մեջ
ԱՄՆ-ում 6 բոսնիացիներ մեղադրվել են Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» զինյալներին նյութական օգնություն ցույց տալու մեջ: Կասկածյալները Բոսնիայից են, ապրում են Միսուրի, Իլինոիս նահանգներում և Նյու–Յորքում:
Ըստ դատական փաստաթղթերի, հրթիռային զենքերի համալրման համար նրանք զինյալներին են ուղարկել տարբեր պարագաներ, այդ թվում դիպուկահարային հեռադիտակներ, հատուկ կոշիկներ և համազգեստ:
Այդ ամենն ուղարկվել է Թուրքիա, այնտեղից էլ գաղտնի ճանապարհներով՝ Սիրիա և Իրաք:
Իրավապահ մարմինների ներկայացուզիչն նշել է, որ կասկածյալներից ոչ մեկը ԱՄՆ-ում հարցակումներ գործելու մտադրություն չի ունեցել: Բայց ներկա փաստաթղթերը վկայում են այն մասին, որ «Իսլամական պետությանը» աջակցում են մի շարք երկրներից: