Փարիզյան ահաբեկչությունն իրականացրած իսլամիստներին 20 հազար դոլար են վճարել
Եմենի «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, որն իր վրա էր վերցրել փարիզյան ահաբեկչության պատասխանատվությունը, ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի վրա հարձակված իսլամիստներից մեկին 20 հազար եվրո է վճարել: Այս մասին գրում է ABC News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Ալ Քաիդա»-ի առաջնորդը հայտնել է, որ ինքն է պլանավորել ահաբեկչությունը, իսկ խմբավորման Եմենի մասնաճյուղն էլ զբաղվել է ահաբեկիչների ֆինանսավորմամբ:
Դեռեւս չի հաստատվել, որ խմբագրատան վրա հարձակված Կուաշի եղբայրները կապ են ունեցել «Ալ Քաիդա»-ի հետ: