211652_close_icon

Զինյալները կրակ են բացել Դամասկոսում. կա 30-ից ավելի զոհ

views-count3699 դիտում article-date 14:49 05-02-2015
Լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տարածվում, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը հրթիռային հարվածների է ենթարկվել: Կրակ է արձակվել բնակելի թաղամասերի ուղղությամբ, զոհվել է ավելի քան 30 մարդ, 10-ը վիրավորվել է: Սիրիական բանակից հաղորդվում է նաև, որ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալները Սիրիայի կենտրոնական թաղամասերում շարունակում են հրթիռներ, հեռահար ռումբեր, և կրակոցներ արձակել: Զոհվածների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հիշեցնենք, որ Սիրիայում վերջին մասսայական հրաձգությունը եղել էր հունվարի 25-ին:

Նմանատիպ նյութեր