Գալապագոսյան կղզիներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Հարավային Ամերիկայում գտնվող Էկվատորի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Գալապագոսյան կղզիների մոտակայքում բեռնատար նավ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մտավախություն կա, որ արշիպելագի էկոհամակարգը կաղտոտվի:
«Ֆլորիանա» անունով այդ բեռնատար նավը տեղափոխել է սննդամթերք և 45 տոննա վառելիք:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ ծանծաղուտում վթարված բեռնատար նավի վառելիքը անուղղելի և զգալի վնաս կհասցնի կղզիների էկոհամակարգին: