Գալապագոսյան կղզիներում արգելվել է պլաստիկ բաժակների և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը
                        Էկվադորի իշխանությունները արգելել  են պլաստիկ բաժակների և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Գալապագոսյան արշիպելագում: 
Պայքարի այս միջոցը կիրառվելու է այն պատճառով , որ դրանք մեծ վնաս են հասցնում արշիպելագի շրջակա միջավայրին, որը համարվում է մարդկության բնական ժառանգություն: 
Դրանց օգտագործումը տևում է 15 րոպե, իսկ վերացնելը՝ 200 տարի: Մեծ վնաս են հասցնում ֆլորային և ֆաունային. հարյուրավոր թռչուններ, կետեր, ձկներ և կրիաներ  խճճվում են դրանց մեջ: 
Ի դեպ, Յունեսկո-ի կողմից արշիպելագը ճանաչվել է որպես Բիոսֆերային արգելանոց:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

