Պայթյուն՝ Ավստրալիայում. կա 1 զոհ
Ավստրալիայի Պերտ քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ մարդ է մահացել: Եւս 9-ը վնասվածքներ են ստացել: 3-ի վիճակը այրվածքների պատճառով գնահատվում է ծանր:
Նախնական տվյալներով՝ առեւտրի կենտրոնի շենքում տրանսֆորմատոր է պայթել: