Բելգիական Het Laatste Nieuws թերթը ահաբեկչության սպառնալիք է ստացել
                        Այսօր բելգիական Het Laatste Nieuws թերթի խմբագրությունը նամակ է ստացել, որում իսլամիստների կողմից  ահաբեկչության սպառնալիքներ են եղել: 
Անանուն նամակի հեղինակները նշել են, որ իրենք կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, որոնց ստորաբաժանումները գտնվում են Իրաքում և Սիրիայում: 
Նրանք զգուշացրել են, որ երկրում կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել Ֆրանսիայում՝ նկատի ունենալով Charlie Hebdo երգիծաթերթի վրա կատարված հարձակումը: 
Ոստիկանությունը սկսել է դեպքի հետաքննությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

