Եվրահանձնաժողովում կրկին հետաձգեցին ադրբեջանական նախագծի քննարկումը
Եվրահանձնաժողովի՝ մրցակցության տնօրենների խորհուրդը հետաձգել է Հունաստանի DESFA գազատրանսպորտային համակարգի օպերատորի 66 % բաժնետոմսերը գնելու Ադրբեջանի SOCAR պետական նավթագազային ընկերության ներկայացրած հայտի քննարկումը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Ադրբեջանական կողմը ակնկալումէր, որ հայտը քննարկման կդրվի մինչև այս տարվա մարտի 23-ը, սակայն այն հետաձգվել է մինչև ապրիլի 22-ը: