5066 դիտում
22:09 10-05-2016
Տեղի է ունեցել «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հանդիպում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով:
Քննարկմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:
Մինչ այս հանդիպումը օրենքի նախագիծը քննարկվել էր Դիլիջանում անցկացված աշխատանքային քննարկման ժամանակ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ ներկայացրած առաջարկություններին և բարձրացված հարցերին: Որոշվեց շարունակել քննարկումները մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին` խնդրին իրավական ճիշտ լուծում տալու նպատակով։
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
976 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը