ԵԱՀԿ առաքելությունը հաստատել է, որ Լուգանսկում կասետային ռումբեր են կիրառվել
Եվրոպայում ԵԱՀԿ-ի անվտանգության ու համագործակցության մոնիթորինգային առաքելությունը հայտնել է, որ Լուգանսկի շրջաններից մեկը ռմբակոծվել է կասետային ռումբերով, հաղորդում է Interfax-ը:
Կազմակերպության զեկույցում ասված է, որ Արտյոմովսկի շրջանում, որտեղ հիմնականում 1 հարկանի բնակելի տներ են, դիտարկում անցկացնելիս հայտնաբերվել են կասետային ռումբերի հետքեր:
Բացի այդ, հայտնաբերվել են «Սմերչ» տեսակի ռումբի հետքեր: Ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների՝ ռմբակոծումը կատարվել է հյուսիս-արևմտյան հատվածից: