Սիրիայում ռուսական արտադրության կասետային ռումբեր են կիրառվել. HRW
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում ռմբակոծությունների ժամանակ ռուսական արտադրության կասետային ռուբեր են կիրառվել, հայտնում է Anadolu-ն:
Ըստ HRW-ի՝ ռուսական ավիացիայի կողմից կասետային ռումբեր են նետվել հոկտեմբերի 4-ին Հալեպի մերձակայքում, Համա և Իդլիբ քաղաքներում: Այդ են վկայում լուսանկարների վերլուծությունները:
Կազմակերպության՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկաի հարցերով ղեկավար Նադիմ Խուրին մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան իրավունք չունեն կասետային ռումբեր կիրառել և պետք է միանան այն արգելող միջազգային պայմանագրին: