Զգուշացում. Լուսանկարում կասետային չպայթած ռումբեր են․ հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ
Արցախի տեղեկատվական շտաբից լուսանկարներ են հրապարակել՝ զգուշացնելով․
«Լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել` կասետային չպայթած ռումբեր են:
❌Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:
Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։
Խնդրում ենք հնարավորինս եղեք ուշադիր։
[b]911, 101,112»[/b]։