Չինական ավիաընկերությունը վերադարձել է օդանավերում կանգնած տեղերի գաղափարին
Չինաստանի առաջին բյուջետային ավիափոխադրող Spring Airlines-ը կրկին պատրաստվում է թույլտվություն ստանալ օդանավերում կանգնած տեղերի տոմսեր վաճառելու համար, հաղորդում է MarketWatch-ը:
Առաջին անգամ այս մասին հատարարել է ընկերության կառավարման խորհրդի նախագահ Վան Չժենհույը դեռեւս 2008 թվականին, երբ Նոր տարվա օրերին ավիտոմսերի եւ երկաթուղային տոմսերի պակաս էր նկատվում: Այս մասին Վան Չժենհույը հայտարարել էր China National Radio-ի եթերում:
«Պետք է բազմաթիվ պայմաններ ապահովել՝ հարցը կարգավորել օդանավերի արտադրողների հետ, ստանալ իշխանությունների թույլտվությունը եւ համոզել հաճախորդներին այս մոտեցման խոհեմության մեջ», - ասել է Spring Airlines-ի մամուլի խոսնակը: Եթե առաջարկն ընդունվի, ընկերությունը պատրաստ է նման ծառայություն մատուցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նմանատիպ առաջարկներով նախկինում հանդես էր եկել նաեւ իռլանդական ավիափոխադրող Ryanair Holdings-ը, ինչպես նաեւ մի շարք այլ ընկերություններ:
Ավելի վաղ Spring Airlines-ը աչքի էր ընկել նրանով, որ գովազդային նպատակներով գերէժան գնով ավիատոմսեր էր վաճառել՝ մոտ 9 յուան (1,40 դոլար) մեկ տոմսի դիմաց: