Անջեյ Կասպշիկը զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը զրուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի, անցկացված դիտարկման արդյունքներ եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ վերջին դիտարկման ընթացքում Ադրբեջանական կողմը հրաժարվել է դիտարկումներ անցկացնել Ոսկեպարի ուղղությամբ: Դրա փոխարեն դիտարկումն անցկացվել է Բերքաբերի ուղղությամբ: Դիտարկման ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել: Բացի այդ, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն Ոսկեպար-Կիրանց հատվածում գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար, մեքենայում գտնվողները չեն տուժել: