Վրաստանում 11 նախկին ոստիկան մեղադրվում է կրկնակի սպանության համար
Վրաստանում մեղադրանք է առաջադրվել 11 նախկին ոստիկանի, որոնք կասկածվում են 2006 թվականին Թբիլիսիում 2 մարդու սպանության մեջ:
Այդ ժամանակ հատուկ գործողության պատրվակով ոստիկանները հետապնդել էին մի ավտոմեքենայի եւ կրակել վարորդի եւ ուղեւորի վրա: Սպանվածներից մեկի հանդեպ քրեական գործ է հարուցված եղել՝ ոստիկանապետերից մեկի հարազատի սպանության գործով:
Ձերբակալված ոստիկաններին 20 տարվա ազատազրկում է սպառնում: Սպանության կազմակերպիչը, դատախազության տվյալներով, Քրեական ոստիկանության պետի նախկին տեղակալն է՝ Իրակլի Պիրցխալավան: