211652_close_icon
views-count15881 դիտում article-date 21:26 02-02-2015

Ճանապարհային ոստիկաններն ու 2 քաղաքացի Կիևյան կամրջի վտանգավոր եզրագծից կանխել են տղամարդու ինքնասպանության փորձը

Այսօր՝ փետրվարի 2-ին, 2 քաղաքացու և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ՝ Արման Սահակյանին և Սեյրան Սարգսյանին հաջողվել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագծից կանխել մոտ 30 տարեկան տղամարդու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում ՃՈ աշխատակիցները ծառայութուն կատարելու ժամանակ նկատում են, որ 2 հոգի փորձում են Կիևյան կամրջի վրայից այդ տղամարդուն հետ քաշել վտանգավոր գոտուց, ինչը նրանց չի հաջողվում: ՃՈ աշխատակիցները ճիշտ կողմնորոշվելով՝ նրան մեծ դժվարությամբ բերում են ապահով գոտի, ով այս պահին Ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենյաի մեջ է: Նա իր այդ քայլը պատճառաբանում է նրանով, որ ինչ-որ անլուծելի խնդիրներ ունի: Դեպքի մասին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանը տեղեկացրել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նմանատիպ նյութեր