211652_close_icon
views-count1251 դիտում article-date 18:31 02-02-2015

Փոխգործակցությունը շարունակվում է

Փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ: Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան և այլ պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում: Քլարք Փրայսը հետաքրքրվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած խնդիրներից: Քրեակատարողական վարչության պետը ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն արդեն իսկ գործարկվել է, բոլոր ծառայություններն իրականացնում են իրենց գործառույթները, վերջին օրերի ընթացքում հիմնարկ է տեղափոխվել շուրջ 30 դատապարտյալ: Կողմերը զրուցեցին պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր