ՄԱԿ-ը հրապարակել է հունվարին Իրաքում զոհվածների թիվը
ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն հունվարին Իրաքում ահաբեկչական գործողությունների եւ այլ դեպքերի հետեւանքով 1375 մարդ է մահացել:
Սպանվածներից 790-ը եղել են քաղաքացիական անձինք, մնացածը՝ անվտանգության ծառայության աշխատակիցներ: Մահացության դեպքերը գրանցվել են հիմնականում Բաղդադում: Եւս 2240 մարդ վիրավորվել է:
ՄԱԿ-ի տվյալներն ամբողջական չեն, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորման գրաված տարածքներում վիճակագրություն անցկացնել հնարավոր չէ:
Իսլամիստների հսկողության ներքո է Իրաքի տարածքի 30%-ը: