Դանիայում հրդեհի հետեւանքով երեխաներ են մահացել
Դանիայի հարավում՝ Նակսկով քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել է 4 երեխա եւ 1 տարեց: Եւս մեկ մարդ այրվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հրդեհը բռնվել է սեփական տանը, որի առաջին հարկն ամբողջությամբ այրվել է:
Դեպքի առթիվ քննություն է կատարվում: Ոստիկանության տվյալներով՝ տունը միտումնավոր այրելու վարկածը բացառված է: