Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին առաջատար «Չելսի»ն և երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ն: Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
41-րդ րոպեին Լոիկ Ռեմին եզրափակեց Էդեն Ազարի փոխանցումը: Հյուրերի պատասխանը իրեն երկար սպասեցնել չտվեց: Առաջին խաղակեսի վերջմանասում Տիբու Կուտուայի սխալից հետո Դավիդ Սիլվան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:
23 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 53 միավորով շարունակում է գլխավորել «Չելսի»-ն: «Մանչեսթեր Սիթի»-ն 48 միավորով երկրորդ տեղում է:
[b]«Չելսի» - «Մանչեսթեր Սիթի»`1:1[/b]
Գոլեր`Ռեմի 42' – Սիլվա 45'